ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒՄ

Մուտքագրեք Ձեր էլ.-փոստի հասցեն

ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) 2011-2015 թթ. ստրատեգիական պլան
ՀՊՃՀ Մանկապարտեզ

ՀՊՃՀ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ




ԹԵԺ ԳԻԾ

(+37410) 545910
ՀՊՃՀ հեռախոսացանցից`
9-10

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

2013-10-12

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտոր Արա Ավետիսյանի հրամանով ՀՊՃՀ-ում ձևավորվել է պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերի կարգավորման հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի համալսարանի ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման վիճակը և մինչև ս.թ. նոյեմբերի 1-ը առաջարկություն ներկայացնի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձի ֆոնդի ձևավորման և բաշխման վերաբերյալ:

Նման հանձնաժողով ձևավորելու որոշումը կապված է ՀՊՃՀ-ում նոր ուսումնական տարվանից պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերի հաշվարկման նոր մեխանիզմի ներդրման շուրջ պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչների անհամաձայնության հետ:

Հանձնաժողովում ընդգրկված են Արհեստակցական կազմակերպության նախագահը, բուհի երկու պրոռեկտորները, Ծրագրա-մեթոդական վարչության և Ֆինանսատնտեսագիտական վարչության պետերը, Ուսանողական խորհրդի նախագահը, աշխատավարձերի նվազման դեմ ստորագրահավաքի նախաձեռնողները և ՀՊՃՀ այլ աշխատակիցներ:

Կից ներկայացվում է ՀՊՃՀ ռեկտորի հրամանը:
 


« Հետ