ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒՄ

Մուտքագրեք Ձեր էլ.-փոստի հասցեն

ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) 2011-2015 թթ. ստրատեգիական պլան
ՀՊՃՀ Մանկապարտեզ

ՀՊՃՀ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ




ԹԵԺ ԳԻԾ

(+37410) 545910
ՀՊՃՀ հեռախոսացանցից`
9-10

Ուսանողական կյանք

ՀՊՃՀ-ն իր ավելի քան 10000 ուսանողներով, այդ թվում օտարերկրյա, բազմազգ և բազմամշակույթ հաստատություն է` տարբեր ազգերի ու նրանց մշակույթների հանդեպ հարգանքի երկարամյա ավանդույթներով: Համալսարանի Երևանյան կրթահամալիրը ընդգրկում է մի շարք մշակութային և մարզական կառույցներ` համերգային դահլիճ, լողավազան, մարզական և հանգստի ճամբարներ: Համալսարանի «Կանաչ դահլիճում» կազմակերպվում են զանազան երաժշտական միջոցառումներ` դասականից մինչև ժողովրդական, ժամանակակից:

Լեզվական և մշակութային ակումբները կազմակերպում են բազմաթիվ միջոցառումներ նրանց համար, ովքեր ցանկանում են իմանալ այլ երկրների պատմության և սովորությունների մասին կամ գործնականում կիրառել օտար լեզուն:

Համալսարանն ունի ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի մարզադաշտեր, լողավազան, աերոբիկայի, մարմնամարզության և այլ դահլիճներ: Համալսարանի տղաների և աղջիկների բասկետբոլի թիմերը լավագույններից են հանրապետությունում, իսկ ֆուտբոլի թիմը բազմիցս հաղթել է ազգային առաջնություններում: Մրցումները կազմակերպվում են ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ մարզիկների համար, և այստեղ ամեն ոք կարող է գտնել իր ճաշակին և փորձառությանը համապատասխան մարզումների հնարավորություն:

ՀՊՃՀ ուսանողական խորհուրդը, որ հիմնվել է դեռևս 1994թ., ծավալում է ուսանողական ինքնակառավարման գործունեություն համալսարանում: Ուսանողական խորհուրդը կազմված է կենտրոնական խորհրդից, 11 ֆակուլտետային և 3 մասնաճյուղային խորհուրդներից, ինչպես նաև օտարերկրյա ուսանողների խորհրդից: Ուսանողական խորհրդի գործունեության գլխավոր բնագավառներն են կրթությունը, մշակույթը, սպորտը և սոցիալական ծրագրերը:

ՀՊՃՀ ուսանողական խորհրդի շրջանակներում 2007թ. ստեղծվեց ուսանողական գիտական ընկերությունը:

Հայաստանի գեղատեսիլ բնության գրկում` Հրազդանի շրջանի Փյունիկ և Մեղրաձոր, Գավառի Այրիվան (Սևանի ափին) գյուղերին մոտ գործում են ՀՊՃՀ «Պոլիտեխնիկ», «Տուրիստ» և «Առագաստանավային սպորտ» մարզաառողջարարական ճամբարները: Այստեղ ամռան տապին իրենց հանգիստն են անցկացնում համալսարանի ուսանողներն ու դասախոսները:

Ճամբարները նաև ուսումնամարզական բազա են` ուսումնական պրակտիկաների և մարզական ծրագրերի իրականացման լայն հնարավորություններով: