ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒՄ

Մուտքագրեք Ձեր էլ.-փոստի հասցեն

ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) 2011-2015 թթ. ստրատեգիական պլան
ՀՊՃՀ Մանկապարտեզ


Առաջիկայում տեսաֆիլմը կարող եք դիտել “Հ1” և “ԼԱՅՄ” հեռուստաալիքներով:

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

2012-05-17

Ս.թ. հունիսի 4-ին` ժամը 15.00-ին, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Գիտական խորհրդի նիստերի դահլիճում (ՀՊՃՀ 1-ին մասնաշենք, 1301 լսարան) տեղի կունենա “Պոլիտեխնիկական դասախոսություններ” խորագրով հերթական գիտական սեմինարը` “Ջրա-ջրային էներգետիկ ռեակտորով ժամանակակից ԱԷԿ-ների շահագործման անվտանգությունը և ճարտարագիտական աջակցությունը” (Безопасность и инженерная поддержка эксплуатации современных АЭС с ВВЭР) թեմայով:...

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՅԱՑԱՎ ՀՊՃՀ - ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ ՏԵՍԱԿԱՄՈՒՐՋԸ

2012-05-16

ARPA ընկերության նախաձեռնությամբ ՀՊՃՀ-ում տեղի ունեցավ հեռավար ուսուցման ձևաչափով կառավարման համակարգերին նվիրված դասախոսություն:

ՀՊՃՀ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2012-2013 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՌԿԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

2012-05-11

Ասպիրանտուրայի դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ս.թ. մայիսի 20-ից մինչև հունիսի 4-ը ներառյալ: 2012/2013 ուս.տարվա հեռակա ասպիրանտուրայի ընդունելության տեղերի հայտարարությունը կտրվի ս.թ. սեպտեմբեր ամսին:

ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2012-05-10

Դասընթացները վարում են ՀՊՃՀ Ֆիզիկայի և Ընդհանուր մաթեմատիկական կրթության ամբիոնների առաջատար դասախոսները:

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ՀԱՆՈՒՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿՅԱՆՔԸ ԶՈՀԱԾ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

2012-05-08

ՀՊՃՀ ամբողջ կոլեկտիվը ջերմորեն շնորհավորում է վետերաններին, Արցախյան ազատամարտի հերոսներին և մաղթում ամուր առողջություն, դիմացկունություն և հաջողություններ: Փառք ու պատիվ ռազմի դաշտում ընկածներին:

ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿՄԵԿՆԱՐԿԻ IEEE EWDTS 2012-ԱՐԵՎԵԼՔ-ԱՐԵՎՄՈՒՏՔ “ՆԱԽԱԳԾՈՒՄ ԵՎ ԹԵՍԹԱՎՈՐՈՒՄ” ՍԻՄՊՈԶԻՈՒՄԸ

2012-05-08

Սիմպոզիումի հիմնական նպատակը էլեկտրոնային սխեմաների և համակարգերի նախագծման, նախագծման ավտոմատացման և թեսթավորման ոլորտում մասնագետների և գիտնականների միջև փորձի փոխանակումն է:

ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ. ՀՊՃՀ-Ն ՀԶՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

2012-05-07

Հուշագրի նպատակն է տեխնոլոգիաների և նորարարության զարգացման նպատակով ուժեղացնել Հայաստանի ճարտարագիտության ոլորտի կրթական կարողությունները և հետազոտական ներուժը...

Բոլոր նորությունները » Նորությունների արխիվ

Այցելեք նաև

ՀՊՃՀ պաշտոնական վիդեոբլոգ ՀՊՃՀ ֆոտոսրահ ՀՊՃՀ պաշտոնական բլոգ

ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՑՔ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) 1933թ. հիմնադրված Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵրՊԻ) իրավաժառանգորդն է:
Պոլիտեխնիկական ինստիտուտն աճել ու հզորացել է Հայաստանի արդյունաբերության զարգացմանը համընթաց: 1980-1985 թվականներին ԵրՊԻ-ն երկրի խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատությունն էր, որի շուրջ 25000 ուսանողները սովորում էին ավելի քան 65 մասնագիտություններով:
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից անմիջապես հետո, 1991թ. նոյեմբերի 29-ին, ԵրՊԻ-ն վերակազմակերպվեց և վերանվանվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (ՀՊՃՀ)` միաժամանակ պահպանելով Պոլիտեխնիկ անունը:

ԴԻՄՈՐԴԻ ՀԱՄԱՐ

Ընդունելության պլան ըստ մասնագիտությունների, ուսուցման զեղչային համակարգ, ուսուցման վճար, դիմումների ընդունում, նախապատրաստական դասընթացներ …

ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ

Համալսարանի կողմից համակարգվում է ուսանողների, շրջանավարտների աշխատանքի տեղավորման, անհրաժեշտ խորհրդատվության տրման, աշխատանքի անցմանն անհրաժեշտ այլ հմտությունների ձեռք բերմանն ուղղված թրեյնինգների կազմակերպման ուղղություններով ծավալվող աշխատանքները:

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Համալսարանը համաեվրոպական կրթական տարածքի ձևավորման գործընթացի ակտիվ մասնակիցն է, որը հայտնի է նաև որպես Բոլոնիայի գործընթաց, որը հանդիսանում է առաջատար եվրոպական համալսարանների նախաձեռնություն` ուղղված Եվրոպական Գիտելիքի և Կրթության ընդհանուր կրթական ու մշակութային տարածքի ստեղծմանը:

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ

էլեկտրոնային ուսուցման գործիքամիջոցներն ապահովում են Տեխնիկական բառարանին, Տեխնիկական գրադարանին, ուսումնական Case-փաթեթների շտեմարանին, Ավտոմատացված թեստավորման համակարգին դիմելու, օգտագործելու, կառավարելու և նոր նյութեր տեղադրելու հնարավորությունը

:
:
:
:
: